23:24  ,  27 ապրիլի, 2017

«Բարսելոնայի» նախագահը ստիպված կլինի ներկայանալ դատարան

Իսպանիայի ազգային դատարանը մերժել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի բողոքարկումը, որով նա պնդում էր, թե առնչություն չունի բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխության հետ կապված խարդախության գործի հետ, քանի որ 2014 թվականին ակումբի նախագահը եղել է Սանդրո Ռոսելը: Սակայն Բարտոմեուն այն ժամանակ «Բարսելոնայի» փոխնախագահն էր, եւ դատարանը կարծում է, որ նրա դերը ակնհայտ է, հաղորդում է mundodeportivo-ն:

Ռոսելը, Բարտոմեուն, բրազիլական «Սանտոսի» ներկայացուցիչները, Նեյմարը, ֆուտբոլիստի հոր ընկերությունը մեղադրվում են տրանսֆերի արժեքը ամբողջությամբ չներկայացնելու մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում