19:37  ,  28 ապրիլի, 2017

Էրիկ Բայի. Մոտ էի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, սակայն զանգեց Մոուրինյոն

«Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային պատմել է, որ անցած ամռանը մոտ է եղել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, սակայն հեռախոսազանգ է ստացել Ժոզե Մոուրինյոյից:

«Ես Կոտ դ՝Իվուարում էի, երբ անծանոթ պորտուգալական հեռախոսահամարից զանգ ստացա: Ներկայացողն ասաց, որ խոսում է Մոուրինյոն: Ես սկզբում նույնիսկ չհավատացի, որ նա է ինձ զանգել:

Նախքան «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվելը, մոտ էի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, քանի որ հենց այդ թիմն էր ակտիվ հետեւում իմ խաղին: Բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Էրիկ Բային «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016-ին «Վիլյառեալից» 38 միլիոն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով