21:31  ,  28 ապրիլի, 2017

«Ռեալը» բանակցել է Ազարի, ՊՍԺ-ն՝ Օբամեյանգի հետ

Եվրոպական սուպերակումբները սկսել են պատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանին: Goal.com-ի տվյալներով, Մադրիդի «Ռեալը» նախնական բանակցություններ է ունեցել Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ: Արքայական ակումբը պատրաստ է բանակցել «Չելսիի» հետ 120 միլիոն եվրոյի առաջարկի մասին: Ազարի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Ընթացիկ մրցաշրջանի 37 հանդիպումներում ֆուտբոլիստը խփել է 16 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Ֆրանսիական ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն է, որը մտադիր է ամռանը փոխել ակումբը: Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ մինչեւ 2020 թվականն է: Ընթացիկ մրցաշրջանի 41 հանդիպումներում Օբամեյանգը խփել է 35 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում