22:43  ,  27 ապրիլի, 2017

Բարսելոնա. Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Մոսկվացի հայ մարզիկը  6:7 (7:9), 6:3, 6:4 հաշվով հաղթել է մրցաշարի 5-րդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենին: Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Բենուա Պերի եւ արգենտինացի Օրասիո Սեբալյոսի դիմակայության հաղթողը:

Քառորդ եզրափակիչում են նաեւ իսպանացի Ռաֆայել Նադալը, բրիտանացի Էնդի Մարեյը, ավստրիացի Դոմինիկ Տիմը, հարավկորեացի Չոն Հենը:

ATP Barcelona Open Banc Sabadell-ի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն եվրո է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում