21:47  ,  27 ապրիլի, 2017

Der Spiegel-ը ապացույցներ է հրապարակել, որ Ռոնալդուն 375 հազար դոլար է փոխանցել անհայտ մի կնոջ

Գերմանական Der Spiegel-ը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ստորագրությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են 375 հազար դոլարի փոխանցումներ անհայտ մի կնոջ: Պարբերականը գրել էր, որ 2010թ. հունվարին Ռոնալդուն ԱՄՆ-ում մի կնոջ գումար է վճարել, որպեսզի նա չներկայացնի սեռական բռնության մասին մեղադրանքներ: Այդ հրապարակումից հետո Ռոնալդուի ներկայացուցիչները հայտարարել էին, որ հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու են Der Spiegel-ի դեմ, որ զրպարտել է ֆուտբոլիստին՝ չներկայացնելով որեւէ ապացույց:

Der Spiegel-ը հրապարակել է ֆուտբոլիստի եւ նրա խորհրդական Օսորիո դե Կաստրոյի նամակագրությունը, որը տուժած կնոջ լռության դիմաց 950 հազար դոլար վճարելու մասին է: Հետագայում միջնորդը պայմանավորվել է 260 հազար դոլարի վերաբերյալ, գումարած փաստաբանի ծառայության վճարները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում