20:44  ,  27 ապրիլի, 2017

Մոուրինյոն քննադատել է Սմոլինգին եւ Ջոնսին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է թիմի պաշտպաններ Քրիս Սմոլինգին եւ Ֆիլ Ջոնսին, որոնք հայտարարել են, թե վնասվածքներից հետո դեռ պատրաստ չեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:

«Գործը միայն նրանց հրաժարվելուն չի վերաբերում: Խոսքը նրանց փիլիսոփայության եւ մտածելակերպի մասին է: Նրանք շատ զգուշավոր են: Բայց մենք կկարողանանք խաղալ նաեւ առանց նրանց: Բլինդը գերազանց է խաղում, Բային հրաշալի է, Տուանզաբեն սպասում է իր շանսին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Mirror-ը: Սմոլինգն ու Ջոնսը բաց են թողել 8 հանդիպում:

Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ապրիլի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս