20:10  ,  27 ապրիլի, 2017

Էդգար Մանուչարյանի խաղի գնահատականը

Ռուսական Sport-express-ը գնահատել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստների գործողությունները Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի խաղում:

«Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը ստացել է 5 գնահատական (առավելագույնը՝ 10):

«Մանուչարյանը բացարձակապես չուժեղացրեց «Ուրալի» խաղը»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Էդգար Մանուչարյանը փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում