19:42  ,  27 ապրիլի, 2017

Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 29-րդ տուրում «Վարդարը» մրցակցի խաղադաշտում 1:3 հաշվով պարտվել է «Շկենդիային»:

«Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում եւ խաղացել է 84 րոպե: Նա տպավորիչ անցումից հետո դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում