17:43  ,  27 ապրիլի, 2017

«Ալաշկերտը» երկարաձգեց պայմանագրերը 12 ֆուտբոլիստների հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» ղեկավարությունը երկարաձգել է պայմանագրերը 12 ֆուտբոլիստների հետ, որոնց գործող համաձայնագրերի ժամկետները մոտ էին ավարտին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

1.5 տարով երկարաձգվել են Գեւորգ Կասպարովի, Արսեն Բեգլարյանի, Արարատ Առաքելյանի, Դմիտրի Խովբոշայի, Արտակ Դաշյանի, Խորեն Վերանյանի, Իրակլի Կվեկվեսկիրիի, Արտակ Եդիգարյանի, Արթուր Եդիգարյանի, Վահագն Մինասյանի, Արտակ Գրիգորյանի եւ Գեւորգ Նռանյանի հետ գործող պայմանագրերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում