17:12  ,  27 ապրիլի, 2017

Ռոբենը դեղին քարտ է ստացել մրցավարին «օգնելու» համար

Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը զվարճալի դեղին քարտ է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում:

30-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը տուգանային հարված է նշանակել «Բորուսիայի» օգտին, ինչից հետո Ռոբենը որոշել է ինքը ստուգել, թե քանի մետր է գնդակից մինչեւ պատ կազմած ֆուտբոլիստների միջեւ հեռավորությունը:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:2 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում