16:05  ,  27 ապրիլի, 2017

Մոսկվայի «Արարատի» խաղից առաջ թիմերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտու մրցաշարի երրորդ տուրում Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ստեղծած «Արարատ» ֆուտբոլային ակումբը նվազագույն հաշվով պարտվել է «Ռուսիչին»:

Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Արտակ Ալեքսանյանը եւ Սերգեյ Ավագիմյանը «Արարատի» կազմում մասնակցել են ամբողջ խաղին:

Հանդիպումից առաջ թիմերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ նախորդ 2 տուրերում հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր «Զելենոգրադին» եւ գոլազուրկ ոչ ոքի խաղացել «Չերտանովո-Մ»-ի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում