15:17  ,  27 ապրիլի, 2017

Տոտի. Կցանկանայի խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ

Իտալական «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին պատմել է, որ կցանկանար նույն թիմում խաղալ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ո՞ւմ հետ կցանկանայի խաղալ, եթե կարիերաս այլ կերպ դասավորվեր. կցանկանայի խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նա եզակի ֆուտբոլիստ է»,- 40-ամյա իտալացու խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Տոտին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 1992-ին: Մինչեւ օրս նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 799 հանդիպում եւ խփել 306 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում