14:58  ,  27 ապրիլի, 2017

Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի թեկնածուները (ֆոտո)

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների խորհուրդը հրապարակել է արտասահմանում հանդես եկող տարվա լավագույն խաղացողի կոչման 4 հավակնորդների անունները: Ցուցակում տեղ են գտել Անտուան Գրիզմանը, («Աթլետիկո»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Նգոլո Կանտեն («Չելսի») եւ Ուսման Դեմբելեն («Բորուսիա Դ.»):

Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են՝ Ունաի Էմերին (ՊՍԺ), Լեոնարդո Ժարդիմը («Մոնակո»), Լուսյեն Ֆավրը («Նիցա») եւ Ժոսլեն Գուրվենեկը («Բորդո»), փոխանցում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում