12:20  ,  27 ապրիլի, 2017

Զիդան. Քչերը կարող են խաղալ Իսկոյի պես

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Դեպորտիվոյի» նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել իսպանացի կիսապաշտպան Իսկոյի հասցեին:

«Իսկոն չտեսնված էր այս խաղում: Քչերը կարող են խաղալ այնպես, ինչպես նա: Երկրպագուները լավ են վերաբերվում նրան, եւ ես ուրախ եմ այդ առթիվ:

Ուրախ եմ, որ Իսկոն ու Խամեսը գոլ խփեցին, բայց ես գոհ եմ բոլորից: Ովքեր նախկինում քիչ էին խաղում, լավ դրսեւորեցին իրենց: Նրանք լավ մարզավիճակում են եւ ցանկանում են խաղալ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Այս մրցաշրջանում Իսկոն կարիերայում առաջին անգամ 10 գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում