11:10  ,  27 ապրիլի, 2017

Մասկերանոն՝ «Բարսելոնայում» առաջին գոլի մասին. Չէի ցանկանում իրացնել 11 մետրանոցը, սակայն չէի կարող մերժել թիմին

«Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավյեր Մասկերանոն կատալոնական ակումբի կազմում առաջին գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով: «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում Մասկերանոն անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը, իսկ «Բարսելոնան» հաղթել էր 7:1 հաշվով:

«Սկզբում ես հրաժարվեցի իրացնել 11 մետրանոցը, սակայն երկրպագուների ու թիմակիցներիս ճնշման պատճառով համաձայնեցի: Ես վստահ չէի, սակայն չէի կարող մերժել թիմին»,- Մասկերանոյի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Խաղից հետո «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է, որ ինքն է ցանկացել իրացնել 11 մետրանոցը, սակայն Ժերեր Պիկեն թույլ չի տվել անել դա:

Հիշեցնենք, որ 32-ամյա Մասկերանոյից գոլ խփելու համար համար պահանջվեց 319 պաշտոնական հանդիպում: Նա 2010-ին «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում