10:50  ,  27 ապրիլի, 2017

Միհրան Հարությունյան. Հայ ազգի համախմբվածությունը շատ զարմացրեց

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մեկնել է ԱՄՆ-ից եւ պատմել տպավորությունների մասին:

«Շատ զարմացրեց, թե որքան համախմբած է հայ ազգը: Նույնիսկ այստեղ՝ Լոս Անջելեսում, մարդիկ ժամանակ գտան եւ դուրս եկան փողոց, որպեսզի աջակցեն միմյանց: Հայերն իսկական, ուժեղ ազգ են, որը պայքարում է իր պատվի եւ խոսքի համար: Անկեղծորեն հպարտ եմ, որ պատկանում եմ այս ազգին»,- «Ինստագրամում» գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Միհրանը Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթերին: Նա դեռ վերականգնվում է բարդ վիրահատությունից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում