01:20  ,  27 ապրիլի, 2017

«Ռեալը» հետ չմնաց «Բարսելոնայից»՝ 6:2

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Լա Կորունիայում մրցեց «Դեպորտիվոյի» հետ եւ հաղթանակ տարավ 6:2 հաշվով:

«Ռեալը» 33 խաղից հետո 78 միավորով երկրորդ տեղում է՝ նույնքան վաստակած առաջատար «Բարսելոնային» (34 խաղ) զիջելով գոլերի տարբերությամբ: «Դեպորտիվոն» 31 միավորով 16-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ այս տուրում կատալոնական ակումբը 7:1 հաշվով հաղթել է «Օսասունային»:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 2:6

Ֆլորին Անդոնե, 35, Խոսելու, 84 - Ալվարո Մորատա, 1, Խամես Ռոդրիգես, 14, 66, Լուկաս Վասկես, 44, Իսկո, 77, Կազեմիրո, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում