00:55  ,  27 ապրիլի, 2017

«Արսենալի» եւ «Տոտենհեմի» առավելությամբ

Անգլիայի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված հանդիպումներում Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը» հաղթանակներ տարան նվազագույն հաշվով: «Արսենալի» մրցակիցը չեմպիոն «Լեսթերն» էր, «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին»:

«Տոտենհեմը» 74 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր է զիջում առաջատար «Չելսիին»: «Արսենալը» 32 խաղից հետո 60 միավորով 6-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Արսենալ» - «Լեսթեր»՝ 1:0

Ռոբերտ Հութ, 86, ինքնագոլ

«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 0:1

Քրիստիան Էրիքսեն, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում