00:14  ,  27 ապրիլի, 2017

Մարիա Շարապովայի հաղթական վերադարձը

Որակազրկումից հետո կորտ է վերադարձել Մարիա Շարապովան: Շտուտգարտի մրցաշարի առաջին շրջանում ուժեղագույն ռուսաստանցի թենիսիստուհին մրցել է իտալացի Ռոբերտա Վինչիի հետ: Շտուտգարտի մրցաշարի եռակի հաղթող Շարապովան առավելության է հասել 7:5, 6:3 հաշվով:

Երկրորդ շրջանում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Եկատերինա Մակարովան:

Հիշեցնենք, որ մելդոնիումի օգտագործման համար 30-ամյա Շարապովան որակազրկվել էր 15 ամսով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով