23:46  ,  26 ապրիլի, 2017

2018թ. աշխարհի առաջնությունում կօգտագործվի կրկնապատկերի համակարգ

2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ժամանակ կօգտագործվի կրկնապատկերի համակարգ: Այդ մասին հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

«2018թ. աշխարհի առաջնության ժամանակ մենք կօգտագործենք մրցավարի տեսաօգնականի համակարգը, քանի որ այդ համակարգի մասին ստանում ենք միայն դրական արձագանքներ»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Մրցավարությունում կրկնապատկերի համակարգը կփորձարկվի 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում