23:20  ,  26 ապրիլի, 2017

«Բարսելոնան» հաղթեց՝ 7:1

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում մրցեց «Օսասունայի» հետ եւ առավելության հասավ 7:1 հաշվով: Երկուական անգամ աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը եւ իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը:

«Բարսելոնայում» իր առաջին գոլը խփեց արգենտինացի պաշտպան Խավյեր Մասկերանոն, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը: 32-ամյա ֆուտբոլիստին հաջողության հասնելու համար պահանջվեց 319 պաշտոնական հանդիպում: Մասկերանոն 2010-ին է «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»:

«Բարսելոնան» 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկու հանդիպում քիչ անցկացրած «Ռեալն» ունի 75 միավոր:

«Օսասունան» 18 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բարսելոնա» - «Օսասունա»՝ 7:1

Լիոնել Մեսի, 12, 61, Անդրե Գոմեշ, 30, 57, Պակո Ալկասեր, 64, 86, Խավյեր Մասկերանո, 67, 11մ – Ռոբերտո Տորես, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում