21:58  ,  26 ապրիլի, 2017

Պոլ Պոգբան չի խաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսցիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով բաց կթողնի մանչեսթերյան դերբին։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կազմ են վերադարձել Անտոնիո Վալենսիան ու Անդեր Էրերան։ 

Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթե Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում