20:22  ,  26 ապրիլի, 2017

Դիեգո Սիմեոնեին սպառնում է որակազրկում մինչեւ մրցաշրջանի ավարտը

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին սպառնում է որակազրկում մինչեւ մրցաշրջանի ավարտը։ «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպման ավարտից հետո արգենտինացի մասնագետը ձեռքերը դրել է մրցավարի օգնականի ուսերին եւ կշտամբել նրան հիմնական ժամանակին շատ րոպեներ ավելացնելու համար, հաղորդում է AS-ը։ Այդ մասին հանդիպման հաշվետվությունում գրել է խաղի գլխավոր մրցավարը։

Հանդիպումը սպասարկող պաշտոնյայի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի համար նրան սպառնում է որակազրկում առաջնության 4-ից 12 խաղով։ Կանոնադրությամբ, արգելվում է պաշտոնյային հրել, ձեռք տալ (ողջույնի եւ հրաժեշտի ձեռքսեղմումից բացի) կամ ագրեսիվ վարք դրսեւորել նրա դեմ։

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» «Վիլյառեալին» պարտվել է 0։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում