17:50  ,  26 ապրիլի, 2017

Հայաստանի Գավաթ. Եզրափակիչում՝ «Փյունիկ» - «Շիրակ»

Գյումրիի «Շիրակը» նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը «Գանձասար-Կապանի» հետ խաղաց ոչ ոքի՝ 1։1։

Առաջին խաղում «Շիրակը» հյուրընկալվելիս հաղթել էր նվազագույն հաշվով։

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր «Փյունիկը», որը պայքարից դուրս էր թողել «Բանանցին»։

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 1։1 (առաջին խաղ՝ 1։0)

Վասպուրակ Մինասյան, 66, ինքնագոլ - Լուբամբո Մուսոնդա, 40, 11մ

Ապրիլի 25

«Բանանց» - «Փյունիկ»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:2)

Արամ Շախնազարյան, 50

Հեռացում՝ Էմիլ Եղիազարյան («Բանանց»), 79

Ֆոտո՝ «Գանձասար-Կապան»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս