15:38  ,  26 ապրիլի, 2017

Խորեն Բայրամյանը եւ Ռուսլան Կորյանը՝ հանդիպման լավագույն խաղացողներ (ֆոտո)

Ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Ռոստովի» եւ «Ուֆայի» միջեւ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ռոստովի» խաղացողը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը եւ դաշտի տերերին օգնել հաղթել 1:0 հաշվով:

«ԲՄԱ-Խաբարովսկի» երկրպագուների քվեարկությամբ Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանն էլ ճանաչվել է «Վոլգարի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ: Այդ խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ Կորյանը մասնակցել էր առաջին խաղակեսին եւ ստացել դեղին քարտ: Նա լավագույնն էր ճանաչվել նաեւ «Զենիթ-2»-ի դեմ նախորդ տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում