16:48  ,  26 ապրիլի, 2017

Շվայնշտայգեր. «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշումը ճիշտ էր

Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» նորեկ Բաստիան Շվայնշտայգերը չի ափսոսում, որ 2015-ին հեռացել է Մյունխենի «Բավարիայից» եւ տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Գերմանացի կիսապաշտպանը պատմել է այդ որոշման մասին:

«Առաջին հերթին, դա ճիշտ որոշում էր: Իմ գլխավոր նպատակը «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայում հաղթելն էր, այդ պատճառով ես չէի հեռանում Գերմանիայից: 2013-ին ես հասա իմ ուզածին:

Կարիերայիս այդ փուլը «Մանչեսթեր Յունայթեդում», իհարկե, կարեւոր էր: Սկզբում ամեն բան լավ էր, հետո ես որակազրկվեցի ու ստացավ վնասվածք: Միշտ հույս ունեի, որ իրավիճակը կփոխվի եւ ես դարձյալ կխաղամ «Մանչեսթեր Յունայթեդում» եւ ես սպասեցի դրան»,- Գերմանիայի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Շվայնշտայգերն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում