09:50  ,  27 ապրիլի, 2017

Ռասել Ուեստբրուկի լավագույն դրվագներն այս մրցաշրջանում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մամուլի ծառայությունը ներկայացրել է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկի մասնակցությամբ լավագույն դրվագներն այս մրցաշրջանում:

Այս կանոնավոր առաջնությունում Ուեստբրուկը դարձել էր 42 թրիփլ-դաբլի հեղինակ՝ գերազանցելով Օսկար Ռոբերտսոնի պատմական ռեկորդը: Ռոբերտսոնը «Ռոչերստեր Ռոյալսի» կազմում 41 թրիփլ-դաբլի հեղինակ դարձել էր 1961/62 մրցաշրջանում:

Այս մրցաշրջանում Ռասել Ուեսբրուկի միջին արդյունավետությունը կազմում է 31,7 միավոր: NBA-ի 1/8 եզրափակիչ շարքում «Օկլահոման» 1:4 հաշվով պարտվել էր «Հյուսթոնին» եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս