12:40  ,  26 ապրիլի, 2017

Մոուրինյոն զանգել է Ալվարո Մորատային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային:

Cadena Ser-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը զնագել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին, որպեսզի քննարկի այդ հարցը: Մոուրինյոն Մորատայի հետ աշխատել է Արքայական ակումբում, որը գլխավորել է 2010-2013-ը: Իսպանացի հարձակվողը «Ռեալի» գլխավոր թիմում նորամուտը նշել է հենց Մոուրինյոյի օրոք: Մարզիչը նրան դիտարկում է որպես վնասվածք ստացած Զլատան Իբրահիմովիչին փոխարինող:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 21 խաղի եւ, մեկնարկային կազմում հանդես գալով 11 անգամ, դարձել է 12 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում