12:06  ,  26 ապրիլի, 2017

Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Foxsports.com-ը ներկայացրել է MLS-ի 50 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը:

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 15-րդ տեղում է: Հայ հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է միլիոն 1.973 դոլար: Յուրան իր ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է:

Ցուցակը գլխավորում է «Օռլանդոյի» 35-ամյա կիսապաշտպան Կական: Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 7.168 միլիոն դոլար:

MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

1. Կակա («Օռլանդո Սիթի») - տարեկան 7.168 միլիոն դոլար աշխատավարձ

2. Սեբաստիան Ջովինկո («Տորոնտո») - 7.116 միլիոն

3. Մայքլ Բրեդլի («Տորոնտո») - 6.5 միլիոն

4. Անդրեա Պիրլո («Նյու Յորք Սիթի») - 5.915 միլիոն

5. Դավիդ Վիլյա («Նյու Յորք Սիթի») - 5.61 միլիոն

6. Ջովանի դոս Սանթոս («Լոս Անջելես Գելաքսի») - 5.5 միլիոն

7. Բաստիան Շվայնշտայգեր («Չիկագո Ֆայր») - 5.4 միլիոն

8. Ժոզի Ալտիդոր («Տորոնտո») - 4.875 միլիոն

9. Կլինտ Դեմպսի («Սիեթլ») - 3.892 միլիոն

10. Դիեգո Վալերի («Պորտլենդ») - 2.607 միլիոն

11. Յուրա Մովսիսյան («Ռեալ Սոլթ Լեյք») - 1.973  միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս