11:18  ,  26 ապրիլի, 2017

Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիին» ֆավորիտ է համարում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղից առաջ նշել է, որ մրցակիցն ունի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու ավելի լավ շանսեր:

«Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո նրանք անցկացնում են շաբաթական մեկ խաղ, իսկ մենք կարեւորագույն հանդիպումներ ունենք Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում: Ակնհայտ է, որ շաբաթական մեկ հանդիպում անցկացնելն ավելի հեշտ է: Մեզ համար բարդ է, սակայն մենք ձգտում ենք:

Ես զգում եմ, որ այս մրցաշրջանը շատ կարեւոր է իմ, մեր ակումբի ու ֆուտբոլիստների համար: Ես կասեի, որ սա առաջինն է մեր լավագույն մրցաշրջաններից, որոնք դեռ առջեւում են: Հրաշալի կլինի, եթե մենք հաղթենք Եվրոպայի լիգայում, իսկ օգոստոսին Եվրոպայի Սուպերգավաթը վիճարկենք Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա ապրիլի 27-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին: Ժոզե Մոուրինյոյի թիմը մեկ միավոր է զիջում «Մանչեսթեր Սիթիին», որը չորրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս