10:33  ,  26 ապրիլի, 2017

Միհրան Հարությունյանն ԱՄՆ-ում հանդիպել է Մանվել Գամբուրյանին եւ Արմենչիկին (ֆոտո)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ԱՄՆ-ում հանդիպել է խառը մենամարտերի վարպետ Մանվել Գամբուրյանին:

«Հրաշալի էր հանդիպել MMA-ի լավագույն հայ մարտիկներից մեկին, որը ներկայացրել է մեր երկիրը»,- ֆեյսբուքյան էջում գրել 28-ամյա ըմբիշը:

Միհրան Հարությունյանը հանդիպել է նաեւ երգիչ Արմենչիկին, որի հետ լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք, որ Միհրանը Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթերին: Նա դեռ վերականգնվում է բարդ վիրահատությունից: Վերջերս ըմբիշն ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհի Մակտինա Բեբիյային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս