01:20  ,  26 ապրիլի, 2017

«Աթլետիկոն» պարտվեց Մադրիդում

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վիլյառեալին» եւ պարտություն կրեց վերջնամասում բաց թողած գոլի պատճառով՝ 0:1:

Հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց փոխարինման դուրս եկած իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն:

«Աթլետիկոն» 68 միավորով երրորդ տեղում է, «Վիլյառեալն» ունի 60 միավոր եւ 5-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 0:1

Ռոբերտո Սորիանո, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում