23:42  ,  25 ապրիլի, 2017

Կավանին երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ (ֆոտո)

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ: 30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

«Այժմ Էդինսոնը Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է: Նա անպայման կմտնի ՊՍԺ-ի պատմության մեջ»,- ասել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 32 հանդիպումներում Կավանին խփել է 31 գոլ: Ուրուգվայցին Փարիզում է խաղում 2013 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով