22:50  ,  25 ապրիլի, 2017

Սերխիո Ռամոսը որակազրկվեց

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը որակազրկվել է մեկ խաղով: «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում (2:3) իսպանացի ֆուտբոլիստը հեռացվել էր արգենտինացի Լիոնել Մեսիի դեմ կոպիտ խախտման համար:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան կոմիտեն որոշել է Սերխիո Ռամոսին որակազրկել միայն մեկ խաղով:

Նա չի կարողանա օգնել Արքայական թիմին «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում, որը ապրիլի 26-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում