21:10  ,  25 ապրիլի, 2017

Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի ԱՄՆ

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ամռանը չի երկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ եւ կտեղափոխվի ԱՄՆ, հաղորդում է բրիտանական The Mirror-ը:

Ծնկահոդի խաչաձեւ կապանների ծանր վնասվածք ստացած 35-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի ԱՄՆ-ում եւ պայմանագիր կկնքի ՄԼՍ-ի ակումբներից մեկի հետ: Նրա վերականգնման համար կպահանջվի 9 ամիս:

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 28 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում