20:53  ,  25 ապրիլի, 2017

Տիգրան Բարսեղյանը՝ տուրի լավագույն խաղացող

«Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Մակեդոնիայի առաջնության 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, sport.com.mk-ի վարկածով: Նա ճանաչվել է տուրի լավագույն խաղացող՝ ստանալով ամենաբարձր գնահատականը՝ 4:

Տիգրան Բարսեղյանը «Վարդարի» մեկնարկային կազմում խաղացել էր 85 րոպե «Սկոպյեի» դեմ՝ դառնալով իր թիմի երկրորդ գոլի հեղինակը 54-րդ րոպեին: «Վարդարը» հաղթել էր 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս