19:20  ,  25 ապրիլի, 2017

Լիոնել Մեսիի 500 գոլերը «Բարսելոնայում»

Տեսանյութում ներկայացված են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի 500 գոլերը կատալոնական ակումբում: 500 գոլերից 343-ը Արգենտինայի հավաքականի ավագը խփել է Պրիմերայում, 94 անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում, 43 գոլ հեղինակ է Իսպանիայի Գավաթում, 12 գոլ՝ երկրի Սուպերգավաթում, 3 գոլի հեղինակ դարձել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, իսկ աշխարհի ակումբային առաջնությունում խփել է 5 գոլ: 29-ամյա Մեսին պատմության 8-րդ ֆուտբոլիստն է, որը 500 գոլ է խփում մեկ ակումբի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում