17:53  ,  25 ապրիլի, 2017

Հայաստանի Գավաթ. «Փյունիկը» եզրափակիչում է

Երեւանի «Փյունիկն» առաջինը նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր: Արտակ Օսեյանի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բանանցին» հաղթեց նվազագույն հաշվով:

Առաջին խաղում «Փյունիկը» սեփական խաղադաշտում առավելության էր հասել 2:1 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը», որոնց պատասխան հանդիպումը Գյումրիում տեղի կունենա ապրիլի 26-ին: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Շիրակը»:

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բանանց» - «Փյունիկ»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:2)

Արամ Շախնազարյան, 50

Հեռացում՝ Էմիլ Եղիազարյան («Բանանց»), 79

Ֆոտո՝ «Բանանց»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում