13:33  ,  25 ապրիլի, 2017

Միհրան Հարությունյան. Մեծագույն պատիվ է Լոս Անջելեսում մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երթին

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթին, որի վերջում նաեւ բարձրացել է բեմ եւ հանդես եկել տպավորիչ ելույթով:

Ապրիլի 23-ին էլ 28-ամյա ըմբիշը Նյու Յորքում էր մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երթին:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը դեռ վերականգնվում է բարդ վիրահատությունից: Վերջերս նա ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհի Մակտինա Բեբիյային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում