12:14  ,  25 ապրիլի, 2017

Յայա Տուրե. Կնախընտրեի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալ առանց մրցավարների

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն քննադատել է «Արսենալի» դեմ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ խաղի մրցավարներին եւ խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի հաջորդ տուրի հանդիպման մասին: Եզրափակիչում մրցավար Կրեյգ Պուսոնը չէր հաշվել «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի խփած գոլը, իսկ «Արսենալը» հաղթել էր 2:1 հաշվով:

«Կարծում եմ՝ մրցավարները պետք է դադարեցնեն դա: Ես շատ զայրացած եմ: Նման բան լինում է ոչ առաջին անգամ: Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դեմ խաղում կլինի ավելի որակավորված մրցավար: Ես կնախընտրեի, որ մրցավար ընդհանրապես չլիներ: Դա մեծ խաղ է՝ շատ կարեւոր»,- Տուրեի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա ապրիլի 27-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում