12:44  ,  25 ապրիլի, 2017

«Ռեալը» կկրկնապատկի Իսկոյի աշխատավարձը

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն Մադրիդի «Ռեալի» հետ կկնքի նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2022 թվականի ամառը:

Marca-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պակո Ալարկոնն ու Արքայական ակումբի ղեկավարները հանդիպել են նախորդ շաբաթ եւ եկել փոխհամաձայնության: Նոր պայմանագրով Իսկոն կստանա 2 անգամ ավելի շատ աշխատավարձ՝ տարեկան 6 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում շատ են լուրերը, որ ամռանը Իսկոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: «Ռեալի» հետ իսպանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում