11:47  ,  25 ապրիլի, 2017

Ռոնդա Ռոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին (ֆոտո)

Խառը մենամարտերի վարպետ Ռոնդա Ռոուզին Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթին եւ տեսանյութ հրապարակել Instagram-ում:

Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին 2015 թվականի ապրիլի 24-ին եղել էր Երեւանում՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում