13:10  ,  25 ապրիլի, 2017

«Բենֆիկան» պարտվել է պատանեկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

«Զալցբուրգը» նվաճել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը: Եզրափակիչում ասվտրիական ակումբը 2:1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»:

Կիսաեզրափակիչում «Բենֆիկան» հաղթել էր Մադրիդի «Ռեալին», իսկ «Զալցբուրգը»՝ «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Բենֆիկան» եվրագավաթներում հաղթել է 1962 թվականին։ Այդ ժամանակ գլխավոր մարզիչ Բելա Գուտմանը «Բենֆիկայից» հեռանալիս անիծել է ակումբը. «Բենֆիկան» այլեւս երբեք չի հաղթի եվրագավաթներում: Դրանից հետո «Բենֆիկան» 10 անգամ պարտվել է եվրագավաթների եզրափակիչներում: Այդ պարտություններից երկուսը տեղի են ունեցել պատանեկան Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում