09:55  ,  25 ապրիլի, 2017

Ռոնալդոն աջակցել է Իբրահիմովիչին

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն իր զորակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչին, որը ստացել է ծնկի ծանր վնասվածք:

«Հուսով եմ, որ դու կվերականգնվես ու կվերադառնաս՝ դառնալով ավելի ուժեղ: Քեզ հարկավոր է բարձր մարտական ոգի, որպեսզի հաղթահարես այդպիսի դժվարությունները»,- Instagram-ում գրել է Ռոնալդոն՝ տեղադրելով Իբրահիմովիչի հետ լուսանկար

Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ 35-ամյա Իբրահիմովիչը վնասել է ծնկի խաչաձեւ կապանները եւ բաց կթողնի նվազագույնը 6 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում