09:35  ,  25 ապրիլի, 2017

Ռաֆայել Բենիտեսը «Նյուքասլին» վերադարձրեց Պրեմյեր լիգա

Չեմպիոնշիփից Անգլիայի Պրեմյեր լիգայի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Նյուքասլը»:

Չեմպիոնշիփի 44-րդ տուրում Ռաֆայել Բենիտեսի գլխավորած թիմը 4:1 հաշվով հաղթել է «Պրեստոնին» եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձել երրորդ տեղում գտնվող «Ռեդինգի» համար:

Ավելի վաղ Պրեմյեր լիգայի ուղեգիր ապահովել էր «Բրայթոնը»: Չեմպիոնշիփից Անգլիայի առաջնության ուղեգիր են նվաճում առաջին եւ երկրորդ տեղ գրաված թիմերը, իսկ 3-6-րդ տեղերում հայտնված ակումբները վիճարկում են երրորդ ուղեգիրը:

«Նյուքասլը» ֆուտբոլի Անգլիայի ուժեղագույնների լիգայից դուրս էր մնացել նախորդ մրցաշրջանում: Այս տարի լրացել է ակումբի 125-ամյակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում