00:42  ,  25 ապրիլի, 2017

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին

Մյունխենի «Բավարիան» մտադիր է ամռանը ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, հաղորդում է գերմանական Kicker-ը: Գերմանիայի չեմպիոնները պատրաստ են Չիլիի հավաքականի խաղացողի տրանսֆերի համար վճարել 30 միլիոն եվրո:

Սանչեսը կարող է լրացնել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն կամ փոխարինել նրան: Կա հավանականություն, որ Լեւանդովսկին կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:

Ալեքսիս Սանչեսի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» ու ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում