22:22  ,  24 ապրիլի, 2017

Անդոնյանն ու Մալաքյան եղբայրները մասնակցել են հաղթանակների, Պիզելին խաղացել է 25 րոպե

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության 29-րդ տուրում «Վերիան» տանը 4:3 հաշվով առավելության է հասել «Աստերասի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:

Նույն տուրում «Կսանտին» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Լարիսային»: Հյուրերի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը փոխարինվել է 25-րդ րոպեին:

Ուկրաինայի առաջնության չորրորդ տուրում Կամենսկի «Ստալը» տանը 1:0 հաշվով հաղթել է «Զիրկային»: Դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գոռ եւ Էդգար Մալաքյան եղբայրները: Գոռը խաղացել է 79, Էդգարը՝ 69 րոպե:

Լուսանկարում Գաել Անդոնյանն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս