20:26  ,  24 ապրիլի, 2017

ՄԼՍ. Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ատլանտայի» դեմ ՄԼՍ-ի առաջնության հերթական տուրի հանդիպմանը:

Rslsoapbox.com-ը 29-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 4.5 (առավելագույնը՝ 10)՝ Մովսիսյանի գործողությունները բնութագրելով այսպես.

«Յուրան կարող էր ավելի շատ օգուտ քաղել դրվագներից, որոնց ընթացքում տուգանային հրապարակում էր, սակայն շատ երկար էր պահում գնդակը»:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվել է 1:3 հաշվով, իսկ Յուրա Մովսիսյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում