19:25  ,  24 ապրիլի, 2017

Մարկոսովի դուբլն ու Յագանի եւ Եզիկյանի գոլերը

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 20-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Դինամոն» տանը 4:0 հաշվով հաղթել է Տվերի «Վոլգային»: Հաղթողի թիմի կազմում դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նախկին թեկնածու, 31-ամյա Միխայիլ Մարկոսովը:

Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրում «Սերկլ Բրյուգեն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Լոմել Յունայթեդի» նկատմամբ: Հաղթական գոլը խփել է հայկական ծագումով 27-ամյա կիսապաշտպան Իվան Յագանը:

Ֆրանսիայի երրորդ լիգայի առաջնության 30-րդ տուրում «Լիոն Դյուշերը» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով պարտության է մատնել «Բեզեին»: Հյուրերի երեք գոլերից մեկը խփել է 25-ամյա հարձակողական կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում