16:21  ,  24 ապրիլի, 2017

Իբրահիմովիչ. Կարիերան ավարտելը տարբերակ չէ ինձ համար (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընդգծել է, որ չի պատրաստվում վնասվածքի պատճառով ավարտել կարիերան:

«Նախեւառաջ, բոլորին շնորհակալ եմ աջակցության համար: Արդեն հայտնի է, որ ստացել եմ վնասվածք եւ բաց կթողնեմ որոշ ժամանակ: Ես կանցնեմ այդ ամենի միջով եւ կվերադառնամ ավելի ուժեղ: Ես խաղացել եմ մեկ ոտքով, այդ պատճառով ոչ մի խնդիր չի լինի: Մի բան կասեմ վստահ, որ միայն ես եմ որոշում, թե երբ կանգ առնել: Կարիերան ավարտելը տարբերակ չէ ինձ համար: Մինչ նոր հանդիպում»,- Instagram-ում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Իբրահիմովիչը վնասել է ծնկի խաչաձեւ կապանները եւ բաց կթողնի նվազագույնը 6 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում